ASEEES News

Wednesday, July 08, 2020

[Armenian Trans.] ASEEES Statement Condemning Systemic Racism and Police Brutality

Published July 8, 2020

Original statement in English

Սլավոնական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների ասոցիացիան դատապարտում է համակարգային ռասիզմն ու ոստիկանության վայրագությունները 

Հրապարակվել է 2020 թ․ հունիսի 4-ին  

Սլավոնական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների ասոցիացիայի գործադիր կոմիտեն և բազմազանության և ներառականության պաշտպանության հանձնաժողովը հայտարարում է․  

Սլավոնական, արևելաեվրոպական և եվրասիական հետազոտությունների ասոցիացիան (ՍԱԵՀԱ) դատապարտում է Ջորջ Ֆլոյդի, Ահմաուդ Արբերիի, Բրեոննա Թեյլորի, Էրիկ Գարների, Մայքլ Բրաունի, Դարնեշա Հարիսի, Թամիր Ռայսի և շատ ուրիշների դաժան սպանությունները: Մենք նաև դատապարտում ենք բողոքի ցույցերն ուժի գործադրմամբ ցրելու տեղական ոստիկանության որոշումը, ինչպես և ԱՄՆ-ի վարչակազմի՝ իրավիճակը սրող գործողությունները: Մենք համերաշխությամբ սատարում ենք սև և լուսանցքում հայտնված այլ համայնքների միասնական գործողություններին և դեմ ենք գունավոր մարդկանց ուղղված ոստիկանության համակարգային բռնությանը: Մենք ճանաչում ենք, որ ԱՄՆ-ում սև մարդկանց ապամարդկայնացումը մեր ստրկատիրական անցյալի ժառանգությունն է և ռասիզմի սարսափելի հետևանքը:

Որպես Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և եվրասիական պատմության և հասարակության ոլորտի գիտնականներ և ուսանողներ, մենք մոտիկից գիտենք, թե ինչ վայրագություններ են կատարել ավտորիտար ռեժիմները, որոնք ռազմական ուժի և գաղտնի ոստիկանության կիրառման միջոցով զրկել են մարդկանց հավաքների և ազատ խոսքի իրավունքից: Բայց մենք գիտենք նաև այնպիսի մարդկանց, որոնց անհատական և խմբային խիզախ գործողություններն այդ ռեժիմների դեմ պայքարում որոշ դեպքերում հանգեցրել են հեղափոխության: Մեզ քաջ ծանոթ են նաև այնպիսի ղեկավարներ, որոնք հայտարարում են, որ ցուցարարներն արժանի են իրենց դեմ ուղղված ուժի գործադրմանը, ինչի միջոցով էլ ճնշում են ցույցերը՝ հանգեցնելով ավելի խորը ավտորիտարիզմի: Սա անթույլատրելի է ժողովրդավարության պայմաններում: 

Քանի որ մեր ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է, հայտարարում ենք, որ հիմա՝ առավել, քան երբևէ, կարևոր է ներգրավվել անդրադարձման և բովանդակալից գործողության մեջ՝ ավելի մեծ բազմազանություն և տարածքներ ստեղծելու նպատակով, որպեսզի գունավոր գիտնականները մեր ոլորտում և դրանից դուրս իրենց զորացված զգան կենտրոն բերելու լուսանցքային հեռանկարներ և զարգանալու որպես հետազոտողներ և ուսուցիչներ: ժամանակն է  անդրադառնալու մեր ասոցիացիայի պատմությանը, աշխատելու համակարգային անհավասարությունները չեղյալ հայտարարելու ուղղությամբ, լինելու ավելի ներառական և պաշտպանելու մեր այն գործընկերներին, որոնց ռասան կամ տնտեսական իրավիճակը նրանց խոցելի է դարձնում մեր հասարակության մեջ:

Որպես ժողովրդավարություն հռչակած ԱՄՆ-ի ասոցիացիա, մենք իրավունք և բարոյական պատասխանատվություն ունենք ոտքի ելնելու հանուն արդարության: Որպես հետազոտողներ և ուսուցիչներ, մենք հանձնառու են երկխոսության, անդրադարձման և հանրային ներգրավվածության: Մենք կոչ ենք անում մեր անդամներին օգտագործել իրենց փորձը ինչպես դասարանում, այնպես էլ հանրային քննարկման հարթակներում`մասնակցելով ռասայի և ռասայական արդարության վերաբերյալ քննարկումներին: Գիտական ու ստեղծագործական աշխատանքը կարող է լինել հզոր գործիք ռասիզմի և ռասայական բռնության դեմ պայքարում, և այսօր մենք պետք է այս կերպ օգտագործենք այդ գործիքը: Մենք հաստատում ենք նաև, որ կրկնապատկելու ենք անվտանգ, հավասար և արդար համայնք ստեղծելու մեր ջանքերն ամեն տեղ, որտեղ ապրում, սովորում, սովորեցնում և աշխատում ենք` սկսելով մեր սեփական կազմակերպությունից և ոլորտից:

More ASEEES News

ASEEES News